10 հունվարի 2012 - 15:36 AMT
2011թ Վրաստան է այցելել ավելի քան 600 հազար հայ

2011թ Վրաստանի միջազգային այցելուների թիվը, 2010-ի համեմատ, աճել է 39 տոկոսով և կազմել 2,820 մլն մարդ, հայտնել են Զբոսաշրջության ազգային գործակալությունում:

Վրաստանի այցելուների առաջին հորիզոնականում է գտնվում Թուրքիան` 738,136 մարդ` 38 տոկոսով ավելի, քան 2010-ին: Երկրորդ տեղում է Ադրբեջանը` 714,427 այցելուներով(43% ավելին), երրորդում` Հայաստանը` 699,391 այցելուներով (28%):

2011թ ընթացքում Ռուսաստանից, որի հետ Վրաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, այցելուների քանակն աճել է 63 տոկոսով և կազմել 278,501 մարդ, գրում է «Նովոստի Գրուզիին»: