10 հունվարի 2012 - 18:17 AMT
Match World Dubai Cup – 2012 մրցաշարում «Շախտյորը» հայտնվել է B խմբում

Կայացել է Match World Dubai Cup – 2012 մրցաշարի վիճակահանությունը: Առաջնությանը կմասնակցի նաև Դոնեցկի «Շախտյորը»: Հենրիխ Մխիթարյանի թիմը հայտնվել է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն ռուսական «Ռոստովը», թունիսյան «Էտուալ դյու Սահելը» և Ուզբեկստանի օլիմպիական հավաքականը: A խմբում կմրցեն «Զենիթը», «Բունեդկորը», Իրաքի օլիմպիական հավաքականը և «Քսամաքսը»:

Խմբային փուլի շրջանակում յուրաքանչյուր թիմ երկուական հանդիպում կանցկացնի, որոնց արդյունքներն էլ կորոշեն երկու քառյակներից եզրափակիչ անցնող թիմերին: Մնացած մրցակիցները ևս մեկական հանդիպում կանցկացնեն հակառակ խմբի ակումբի հետ` բաշխելով մրցաշարի ամփոփիչ տեղերը:

Հունվարի 19-ին «Շախտյորը» իր ուժերը կչափի Ուզբեկստանի օլիմպիական հավաքականի հետ, իսկ հունվարի 21-ին` «Էտուալ դյու Սահելի»: Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունվարի 23-ին, հաղորդում է sport-express.ru-ն: