14 նոյեմբերի 2003 - 23:22 AMT
ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԾԱՌԱՅԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի զորքերում (ՀԿՌՕ) պայմանագրային հիմունքով կծառայեն Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիներ: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, այդ մասին հաղորդել է Հարավային դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Կազանցեւը` ելույթ ունենալով ՀԿՌՕ-ի ընդլայնված ռազմական խորհրդում: Նա ճշգրտել է, որ զորքերը կհամալրվեն այդ երկրների ռուսալեզու քաղաքացիներով: Ծառայությունը սկսելուց առաջ հավակնորդները ստուգում կանցնեն հատուկ ծառայությունների կողմից, նշել է Վ. Կազանցեւը: