11 հունվարի 2012 - 11:56 AMT
Գլենդեյլում կայանալու է ֆլեյտահար և դիրիժոր Տիգրան Առաքելյանի համերգը

Հունվարի 21-ին Լարքի կոնսերվատորիայի (Գլենդեյլ) «Կոմիտաս» համերգասրահում տեղի է ունենալու ֆլեյտահար և դիրիժոր Տիգրան Առաքելյանի համերգը: Համերգին մասնակցելու է նաև դաշնակահարուհի Մարիա Պետրոսյանը: Համերգում հնչելու են 20 դարի երաժշտություն, ինչպես նաև տեղի է ուենալու Առաքելյանի «Աջակցություն» ֆլեյտայի համար գրավծ ստեղծագործության պրեմիերան:

Տիգրան Առաքելյանը Կալիֆորնիայի համալսարանի նվագախմբի դիրիժորի օգնականն է, արժանացել է բազմաթիվ հիմնադրամների կրթաթոշակների, միջազգային մրցույթների առաջին մրցանակների:

Դաշնակահարուհի Մարիա Պետրոսյանը Իրվինի համալսարանի շրջանավարտ է: Համերգի մուտքն անվճար է: