14 նոյեմբերի 2003 - 22:42 AMT
ՄՈՍԿՎԱՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, որը դաշնակցային բնույթ է կրում: Ինչպես հաղորդել է ՌԻԱ «Նովոստի»-ն, այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը` բացելով Մոսկվայում բանակցությունները իր հայ գործընկեր Վարդան Օսկանյանի հետ: Իվանովի խոսքերով, երկու երկների նախագահները մշատպես գտնվում են շփման մեջ: «Որպես մշտական երկխոսության շարունակություն մեզ անհրաժեշտ են կանոնավոր հանդիպումները, որպեսզի մեր հարաբերությունները կառուցողական լինեն»,-ասել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ երկու երկրները լավ են համագործակցում միջազգային մակարդակի վրա: