14 նոյեմբերի 2003 - 22:03 AMT
ՍԿՍՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն այսօր մեկնել է Ստամբուլ, որտեղ նոյեմբերի 15-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի «Allied Action-2003» զորավարժությունների շրջանակներում անցկցվող բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հանիպմանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այցը կատարվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Հյուսիսային հրամանատարության գլխավոր հրամանատարի հրավերով: Սա Հայաստանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցչի առաջին այնց է Թուրքիա, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ: Նոյեմբերի 3-ին մեկնարկած զորավարժություններին մասնակցում են 2000 զինծառայողներ ՆԱՏՕ-ի 17 անդամ-պետություններից, ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր ստացած 6 երկրներից եւ Հյուսիսատլանտյան Դաշինքի 10 գործընկեր պետություններից: Զորավարժությունների նպատակն է ընթացակարգեր մշակել ՆԱՏՕ-ի տարածքից դուրս գտնվող պայմանական երկրներում ճգնաժամային իրադրություններին հակազդելուն ուղղված բազմազգ գործողության պլանավորման եւ նախապատրաստման համար: