14 հունվարի 2012 - 11:53 AMT
ԱՄՆ-ն գործողությունների ծրագիր է մշակում Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակման ուղղությամբ

Միացյալ Նահանգները, մտահոգված լինելով Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակման հավանականությամբ, շտապ ծրագիր են մշակում պաշտպանելու համար իրենց օբյեկտները Պարսից ծոցի տարածաշրջանում, հայտնել է The Wall street journal-ը:

Ըստ թերթի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու պաշտպանության նախարար Լեոն Պանետտան մի քանի ուղերձ են հղել Իսրայելի ղեկավարությանը՝ զգուշացնելով Իրանի վրա ավիահարձակման հետևանքների մասին, գրում է «Ինտերֆաքսը»: