16 հունվարի 2012 - 17:15 AMT
Թուրքիան Իրանի դեմ հայցով կդիմի Միջազգային իրավարար դատարան

Թուրքիան Իրանի դեմ հայցով կդիմի Միջազգային իրավարար դատարան՝ վիճարկելու համար այդ երկրից ներկրվող գազի սակագինը, լրագրողներին է հայտնել Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը, գրում է երկուշաբթի «Միլիեթ» թերթը:

Ավելի վաղ «Միլիեթը» հայտարարել էր, որ Իրանը համաձայն չէ Թուրքիայի՝ գազի գինը նվազեցնելու պահանջին: 1996թ. Իրանն ու Թուրքիան համաձայնագիր են կնքել տարեկան 10 մլրդ խմ գազ Թուրքիա առաքելու վերաբերյալ: 2011թ. իրանական գազի արտահանումը Թուրքիա աճեց 12 տոկոսով: