17 հունվարի 2012 - 14:23 AMT
Սելիմի լեռնանցքն արդեն բաց է երթևեկության համար

Հունվարի 17-ի ժամը 14.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ բուքի մեղմացման և իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում, բացվել է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է մնում Արթիկ-Մանթաշ ճանապարհահատվածը: Մաքրման աշխատանքները շարունակվում են: