18 հունվարի 2012 - 11:09 AMT
Եվրախորհրդարանը մտահոգված է լրագրողների անվտանգությամբ Ադրբեջանում

Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում քննարկվել է Ադրբեջանում լրագրողների անվտանգության հարցը: Նիստում եվրախորհրդարանականները մտահոգություն են հայտնել այդ առնչությամբ, մասնավորապես, անդրադառնալով լրագրող Ռաֆիգ Թաղիի սպանությանը, ասվում է Եվրախորհրդարանի կայքում:

Պատգամավորները կոչ են արել «Ադրբեջանի իշխանություններին թափանցիկ և արդյունավետ վարել լրագրողների սպանությունների հետաքննությունը»՝ նշելով, որ կամքի ու խոսքի ազատ արտահայտումը պետք է երաշխավորված լինի երկրում: «Ցանկացած սպառնալիք կյանքին անընդունելի է»,-ասել է են եվրախորհրդարանականները:

Ադրբեջանցի լրագրող Ռաֆիգ Թաղին սպանվել է 2011թ. նոյեմբերի 23-ին: 2007թ. Թաղին դատապարտվել էր Ադրբեջանի եվրաինտեգրմանը խոչընդոտող իսլամական արժեքների մասին հոդվածի համար: