Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը Արաբական Միացյալ Էմիրություններում «Մոդ Ռասուլ Խուրի և որդիներ» թիմի կազմում մասնակցում էին Ալ Էյնի կոմերցիոն ընկերությունների թիմային առաջնությանը: Թիմը, որի հովանավորն է Յուսեֆ Խուրին, 21 հնարավորից վաստակելով 18 միավոր, նվաճեց առաջին մրցանակը:
Միաժամանակ Երևանում ավարտված Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը (Ռուսաստան), որը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: 6,5-ական միավոր վաստակեցին միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը և միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը (Հայաստան):
Բելոուսը լրացրեց գրոսմայստերի, իսկ Գաբուզյանը` միջազգային վարպետի նորմա: