18 հունվարի 2012 - 13:36 AMT
Հոլիվուդում հայտնաբերվել է մարմնից անջատված գլուխ՝ այն հավանաբար պատկանում է հայազգի մարդու

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Հոլիվուդի այգիներից մեկում տղամարդու մարմնից անջատված գլխի հայտնաբերման փաստի առնչությամբ: Ըստ նախնական տվյալների, տղամարդը հավանաբար 40 տարեկան հայ է: Ոստիկանությունը մտադիր է պարզել անձի ինքնությունը ատամների փորձաքննության միջոցով, գրում է Los Angeles Times-ը:

Պոլիէթիլենե տոպրակի մեջ փաթաթված գլուխը հայտնաբերել են շներին զբոսանքի տարած երկու կանայք:

Ըստ ոստիկանության, դատելով գլխի վիճակից, մարդը մահացել է բոլորովին վերջերս:

Այժմ որոնողական աշխատանքներ են տարվում՝ այդ տարածքում մարմնի այլ հատվածներ հայտնաբերելու ուղղությամբ: