18 հունվարի 2012 - 14:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Խնդիրների առաջ է կանգնած նաև Թումանյանի Դսեղի տունը

Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի Դսեղի տունը նույնպես խնդիրների առաջ է կանգնած: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց գրողի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը, Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում գտնվող տուն-թանգարանը չունի տարրական հարմարություններ: «Դրսի զուգարանը Գիքորի ժամանակ է կառուցվել», - վրդովմունքով նշեց թոռնուհին:

Նրա խոսքով նա բազմաթիվ անգամ դիմել է համապատասխան մարմինների, ովքեր միշտ խոստանում են հարցին լուծում տալ, բայց ոչինչ չեն անում:

ՖՈՏՈՇԱՐՔ