Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շինարարության և արդիականացման ծրագրի ավարտից հետո գտնվում է փորձարարական –արդյունաբերական շահագործման փուլում, հայտնում է «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5-ի շինարարության տնօրինության» հիմնարկի տնօրեն Կարեն Սարգսյանի տեղեկացմամբ, հունվարի 18-ին ժամը 14:00-ից Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը միացել է ՀՀ համակարգին: