19 հունվարի 2012 - 13:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հունվարի 24-25 Երևանում տեղի կունենա խորհրդաժողով` նվիրված հայ-վրացական սահմանի համալիր կառավարմանը

Երևանում տեղի կունենա խորհրդաժողով` նվիրված հայ-վրացական սահմանի համալիր կառավարմանը: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» UNDP ծրագրի ղեկավար Գրիգոր Մալինցյանը:

Իր հերթին, ՀՀ ԱԱԽ աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանն ընդգծել է, որ կոնֆերանսին կմասնակցեն նաև ֆրանսիացի փորձագետներ, քանի որ ծրագրում կիրառվելու է սահմանների կառավարման ֆրանսիական մոդելը:

Մալինցյանն ու Թանանյանն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի համալիր կառավարման ծրագրի երկկողմ համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև նկատել է, որ երրորդ երկրներում հանդիպումների ընթացքում տեղի են ունենում խորհրդակցություններ և մտքերի փոխանակում նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

ՖՈՏՈՇԱՐՔ