
Շուրջ 20 տարի է անցել Բաքվում հայերի ջարդերից, որ կազմակերպված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից, սակայն այդ իրադարձությունները վերապրած մարդկանց համար դեռ ծանր է հիշել անցյալը: Ինչպես լրագրողներին է պատմել Բաքվի ջարդերի ականատես Սիրվարդ Գալստյանը, նրա համար շատ ծանր է հաշտվել որդու մահվան հետ, որին նա կորցրեց Բաքվից Թուրքմենստան փախուստի ժամանակ:
«Եթե չլինեին ռուսական զորքերը, մեզ վրա կրկին կհարձակվեին»,-ասել է նա:
Ջարդերը շարունակվել են նաև Սումգայիթի 1988թ. ջարդից հետո: Օրինակ, Լիդա Առուտյունովայի ընտանիքը հարձակման է ենթարկվել արդեն 1989թ.՝ 1988թ. Սումգայիթի ջարդերից հետո: Օրինակ, Լիդա Արռուտյունովայի ընտանիքը հարձակման է ենթարկվել սումգայիթյան դեպքերից հետո՝ 1989թ. ամռանը: «Ջարդերից հետո մենք մի ամբողջ ամիս դուրս չէինք գալիս տնից՝ վախենալով, որ ամեն ինչ կկրկնվի»,-ասել է Լիդա Առուտյունովան:
Այնուամենայնիվ ծանր անցյալը չկոտրեց կանանց կամքը, Հայաստան ժամանելով, նրանք սկսեցին նոր կյանք կառուցել արդեն հայրենիքում: Այժմ այդ կանայք «Մայր և որդի բռնագաղթվածներ» կազմակերպության անդամներ են, որի նպատակն է աջակցությունը փախստականներին Հայաստանի ողջ տարածքում: