19 հունվարի 2012 - 14:13 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանի Փակ շուկայի վերակառուցման նախագիծ դեռևս չկա

Երևանի Փակ շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ծրագիր դեռ չկա, հունվարի 19-ին լրագրողներին է հայտնել ՀՀ մշակությի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա, Ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքները ևս դադարեցված են քաղաքապետարանի որոշմամբ:

«Երեկ մեր մասնագետները եղել են տեղում, հասկանալու համար, թե կարող են արդյոք ստորգետնյա աշխատանքները վնասել շենքին, իսկ այսօր առավոտյան ինձ զեկուցել են, որ նման խնդիրներ չկան»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է վերգետնյա աշխատանքներին, ապա, ըստ նրա, այս պահի դրությամբ վերակառուցման մասին խոսք լինել չի կարող, քանի որ չկա նախագիծ:

ՖՈՏՈՇԱՐՔ