19 հունվարի 2012 - 15:16 AMT
Հայոց բանակի 20-ամյակը կնշանավորվի պարգևատրություններով ու տոնական միջոցառումներով

Հայոց բանակի 20-ամյա տարեդարձը Հայաստանում կնշվի երկու օր: Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնել է ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, հունվարի 27-ի առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևներ կհանձնի, իսկ երեկոյան Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի կունենա տոնական համերգ:

Բացի այդ, հունվարի 28-ին երկրի բարձրագուն ղեկավարությունը կայցելի Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով ղարաբաղյան պատերազմում զոհվածներին, իսկ հունվարի 29-ին Սբ Էջմիածնում պատարագ կմատուցվի: