19 հունվարի 2012 - 15:42 AMT
Իրանը պնդում է, որ ոչ մի կապ չունի Ադրբեջանի պետկայքերի դեմ հաքերային հարձակումների հետ

Իրանը ոչ մի կապ չունի Ադրբեջանի պետական և հասարակական կառույցների կայքերի դեմ իրականացված հաքերային հարձակումներին, գրում է Trend.az-ը`հղելով Բաքվում Իրանի դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Աբբաս Իսկենդերին:

Իսկենդերի խոսքով, նման հայտարարությունները վնասում են երկու երկրների հարաբերություններին:

Հունվարի 16 խոշորագույն հաքերային հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՆԳՆ և Ադրբեջանի Սահմանադրական դատարանի, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության, Պետական մաքսային կոմիտեի և մի շարք այլ կայքեր: Ընդհանուր առմամբ հարձակման են ենթարկվել ավելի քան 20 կայքեր: Ոչ պաշտոնական տվյալներով, ադրբեջանական կայքերի վրա հարձակումը կազմակերպվել է Իրանի « AzerianCyberarmy» խմբի կողմից:

Ի պատասխան ադրբաջանցի հաքերները հարձակման են ենթարկել մի քանի տասնյակ իրանական կայքեր: