19 հունվարի 2012 - 16:04 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ուսանողները հարգել են Բաքվում հայերի ջարդերի զոհերի հիշատակը

Այսօր ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր երթ դեպի Ծիծեռնակաբերդ Բաքվի հայության ջարդերի և Հրանտ Դինքի սպանության օրվա հիշատակին նվիրված: ԵՀՄ ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանի խոսքերով Բաքվի հայության ջարդերը, դրանք դեռևս Սումգայիթ քաղաքում սկիզբ առած հայերի ջարդերի շարունակությունն էին, որը այնուհետև շարունակվեց Բաքվում և Մարաղայում:

«Եթե միջազգային հանրությունը ժամանակին քաղաքական գնահատական տար և դատապարտեր Սումգայիթի և Բաքվի հայության ցեղասպանությունը, ապա մենք 2007թվականին ականատեսը չէինք լինի Հրանտ Դինքի սպանությանը: Եվ Բաքվի, և Սումգայիթի կոտորածները, ինչպես նաև «Ակոս» թերթի խմբագրի սպանությունը կատարվեցի միայն այն պատճառով, որ հայ էին: Ցավոք հակահայկական թուրք- ադրբեջանական քարոզչությունը շարունակվում է»,-ասել է Գևորգ Մելքոնյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ