21 հունվարի 2012 - 12:28 AMT
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը կբացի Անգելա Մերկելը

Ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովը (World Economic Forum) շվեյցարական Դավոսում 2012թ կբացի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է համաժողովի պաշտոնական կայքը:

2011թ Դավոսի համաժողովի բացման խոսքն ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով առաջին անգամ էր մասնակցում միջոցառմանը: 2009թ համաժողովը բացել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Մերկելը բացել է այն 2007թ:

Ընթացիկ տարում Դավոսի համաժողովը տեղի է ունենալու 42-րդ անգամ` ապրիլի 25-29: Սպասվում է, որ այս տարի այն կայցելեն ռեկորդային քանակությամբ քաղաքական գործիչներ և գործարարներ` ավելի քան 2600 մարդ 40 երկրից: Համաժողովի շրջանակներում, բազմաթիվ թեմաներից բացի, քննարկվելու է եվրագոտու ճգնաժամը:

Համաժողովին մասնակցելու համար հայտ են ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Հայթերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Միջազգային արժութային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդը և Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը: