Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան Պիեռ Բյոլը, որը ներկայացնում է սոցիալիստական կուսակցությունը, հայտարարել է, որ կիսում է իր կուսակցության դիրքորոշումը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, որը կողմ է «քվեարկել օրինագծին ստորին պալատում», հայտնում է AFP-ն:
«Ցեղասպանության մասին օրինագիծը մեմորիալ օրինագիծ չէ»,-ասել է նա՝ հավելելով, որ սատարում է օրինագծին: «Սենատի Սահմանադրական հանձնաժողովը հայտնել է իր կարծիքը, ժամանակ կլինի և բանավեճի, և քվեարկության համար երկուշաբթվա նիստում»,-ասել է Բյոլը:
Հունվարի 18-ին Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ արտահայտվեց օրինագծին: Սենատում օրինագիծը կքննարկվի հունվարի 23-ին: