21 հունվարի 2012 - 13:47 AMT
Դևիդ Բեքհեմը հուսով է, որ կլինի Մեծ Բրիտանիայի հավաքականի ավագը Օլիմպիական խաղերում

«Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հուսով է, որ կլինի Մեծ Բրիտանիայի հավաքականի ավագը 2012թ. Օլիմպիական խաղերում:

«Ես շատ կցանկանայի ավագ դառնալ: Ես արդեն եղել եմ այդ կարգավիճակում և պատկերացանում եմ, թե ինչպես դա կլինի Օլիմպիադայում: Ես խոսել եմ այդ մասին հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսի հետ, սակայն չեմ ընտրվել »,-Բեքհեմի խոսքն է մեջբերում Eurosport-ը:

36-ամյա ֆուտբոլիստը հավաստիացրել է, որ չի զգում իր տարիքը. «Ես ինձ երիտասարդ եմ զգում և կխաղամ որքան կարողանամ, դա ինձ հաճույք է պատճառում»: