21 հունվարի 2012 - 13:49 AMT
Պելե. Ֆուտբոլի երկրորդ արքա չի ծնվի

Բրազիլիայի հավաքականի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն ընդգծել է, որ ֆուտբոլի երկրորդ արքա չի ծնվի և չարժի իր հետ համեմատել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Կարելի՞է արդյոք համեմատել ինձ ու Մեսսիին: Երբ նա խփի 1283 գոլ և հաղթի 3 աշխարհի առաջնություն, այդ ժամանակ էլ կխոսենք: Ռեկորդները սահմանվում են նրա համար, որ դրանք վերասահմանվեն, բայց իր ռեկորդը վերասահմանելը դժվար կլինի: Մարդիկ անընդհատ հարցնում են` երբ է ծնվելու նոր Պելե: Երբեք»,-Պելեի խոսքը փոխանցում է sportbox.ru-ն:

Վերջերս 71-ամյա Պելեն հնարավորություն ունեցավ Մեսսին հանդիպելու դաշտում: «Սանթոսը», որը տոնում էր իր հարյուրամյա հոբելյանը, վետերանին առաջարկել է խաղալ աշխարհի ակումբային առաջնությանը, որի եզրափակչին բրազիլական ակումբի մրացակիցը հենց «Բարսելոնան» էր: Սակայն Պելեն բժիշկների խորհրդով, չի վերսկսել իր կարյերան: