21 հունվարի 2012 - 14:24 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Deep Purple-ը նոր ալբոմ կձայնագրի 7-ամյա ընդմիջումից հետո

Բրիտանական Deep Purple ռոք խումբը հայտարարել է ստուդիա վերադառնալու մասին, որտեղ կաշխատի 2005թ. հետո առաջին ալբոմի վրա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնել են խմբի մենեջերները, «երաժիշտներն ոգեշնչված են այս հեռանկարով և որոշել են այդ գործընթացին նվիրել 2012թ. ողջ ամառը»:

«Մենք գիտենք, որ այս ամռանը կհիասթափեցնենք մեր երկրպագուներին՝ ընդմիջելով շրջագայությունները»,-ասել է Յան Գիլանը:

ՖՈՏՈՇԱՐՔ