Հարձակվող Սամվել Մելքոնյանը պայմանագիր է կնքել «Չերնոմորեց-Բուրգաս» ակումբի հետ: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, Մելքոնյանի խաղը դուր է եկել բուլղարացի մարզիչ Դմիտրի Դմիտրովին, որն առաջարկել է Մելքոնյանին հանդես գալ իր թիմի կազմում:
«Չերնոմորեց-Բուրգասի» կազմում Մելքոնյանը «Սոզոպոլի» դեմ ընկերական խաղում իրացրել է իր թիմի չորրորդ գոլը: Թիմը հաղթել է 5:1 հաշվով:
27-ամյա Մելքոնյանը հանդես էր գալիս «Սպարտակ», «Բանանց», «Մետալուրգ» թիմերում: 2011թ. նա խաղացել է «Միկայի» կազմում: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է 29 խաղի: