21 հունվարի 2012 - 16:23 AMT
Յուրա Մովսիսյանի գոլը «Կրասնոդարին» օգնել է խուսափել պարտությունից

Հունվարի 21 «Կրասնոդարը» թուրքական Բելեկ քաղաքում ընկերական խաղ է անցկացրել «Մետալլուրգի» հետ: Առաջինը հաշիվը բացել են «Մետալլուրգի» ֆուտբոլիստները: Գոլի հեղինակ է դարձել Աշրաֆը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսին: Նա խաղի 90-րդ րոպեում գնդակն ուղարկել է դարպասի հեռավոր ներքին անկյունը: Խաղն ավարտվել է ոչ ոքի` 1:1 հաշվով, հայտնում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը: