21 հունվարի 2012 - 16:25 AMT
Կիևը, հատուկ EURO- 2012-ի մեկնարկի համար, ձեռք է բերել 36 նոր ավտոբուս

Կիևը հատուկ Եվրոպայի 2012թ առաջնության համար, ձեռք է բերել 36 նոր ավտոբուս:

« Այս տարի մայրաքաղաքային իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնելու նոր փոխադրամիջոցների ձեռքբերմանը: Մինչև մայիս, վարկային միջոցների հաշվին, մենք կստանանք մեծ տարողությամբ 185 ավտոբուս: Այսօրվա դրությամբ մենք ստացել ենք 36 ավտոբուս, որոնք աստիճանաբար շահագործման են դրվում»,- Շիպիլյովի խոսքը հայտնում է championat.com-ը:

Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կկայանա հունիսի 8-հուլիսի 1 Ուկրաինայում և Լեհաստանում: