21 հունվարի 2012 - 17:18 AMT
Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է

Հունվարի 20-ին ժամը 12.00-ին մի քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր անձը չպարզված կնոջ այրված դիակ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել էր` Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մարի Դավթյան:

Հունվարի 21-ին ոստիկանության ծառայողները սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյումրի քաղաքի 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գևորգ Թադևոսյանին: Գևորգ Թադևոսյանը ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: