21 հունվարի 2012 - 17:23 AMT
Վեներայի վրա հնարավոր է կյանքի գոյություն

Արեգակնային համակարգում Վեներայի վրա հնարավոր է կյանքի գոյությունը: Որոշ օբկեկտներ, որոնք ունեն «կենդանի էակների հատկություններ», հայտնաբերել է սովետական զոնդերի նկարահանումների արխիվներում ՌԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Լեոնիդ Քսանֆոմալիթին, գրում է Դնի.ռու-ն:

Վերջինիս տվյալներով , «Վեներա» սերիայի ավտոմատ տիեզերական կայանները պատկերել են հիպոթետիկ վեներական ֆաունայի ամենատարբեր ներկայացուցիչների: Մասնավորապես, երբեմն ձևափոխվող «սև կտոր», որը հետո անհետացել էր, և անգամ «կարիճի», որը հիշեցնում է երկրային միջատների:

Այդ արարածը հայտնվել է ձայնագրության մոտավորապես 90-րդ րոպեին և անհայտացել 26 րոպե անց` որպես իր մասին հիշատակ հողին թողնելով հետք: Ինչպես ենթադրում է ռուս գիտնականը, «կարիճը» թաղվել է հողում, որը նրան ծածկել է կայանի ժամանման ընթացքում, ինչից հետո նա, ըստ երևույթին, աղմկոտ տեղից հեռու է գնացել:

«Մորֆոլոգիական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ գտնված օբյեկների մի մասն ունեն կենդաի էակների հատկանիշներ»,-գրում է գիտնականը հոդվածում:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հին սովետական տվյալների նկատմամբ հետաքրքրությունը բացատրվում է վերջերս բացահայտված մեծ քանակությամբ էկզոմոլորակներով:

Միևնույն ժամանակ NASA գործակալությունը ժխտել է հաղորդագրությունը, որ իրենց զոնդերից մեկը ֆիքսել է մեծ չափսերի ՉԹՕ: