22 հունվարի 2012 - 16:49 AMT
Իրանի ափի մոտ նավաբեկության արդյունքում 17 մարդ է զոհվել

Իրանի ափի մոտ ուղևորատար նավի խորտակման արդյունքում 17 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղական լրատվական գործակալություններին:

Նավը Օրմուզ կղզուց շարժվում էր Բենդեր-Աբբաս նավահանգիստ: Նավի վրա 22 մարդ էր գտնվում՝ ներառյալ ուղևորներն ու անձնակազմը: Հինգ ուղևորներ փրկվել են: Իշխանությունները հայտարարել են, որ նավը մեկնել էր, չնայած ժամանակավոր արգելքին՝ կապված փոթորկային եղանակի հետ: Քամուր արագությունը հասնում էր ժամում 80 կիլոմետրի (վայրկյանում ավելի քան 20 մետր):

Խորտակված նավի, որը պետք է մոտ 18կմ ճանապարհ կտրեր, նավարկությունը պարբերական բնույթ էր կրում: Ամեն օր Բենդեր-Աբբաս նավահանգստի և շրջակա կղզիների միջև տասնյակ ուղևորատար ռեյսեր են իրականացվում: