Իրանի ՄԵջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովը նամակով կդիմի Եվրախորհրդարան՝ ի նշան իրանցի գիտնականի սպանությունից հետո վերջինիս լռության դեմ բողոքի, հաղորդում է Fars News-ը:
Նամակը, որը կուղարկվի մոտ ժամանակներս, կբողոքի ոչ միայն ԵՄ խորհրդարանի, այլև որոշ այլ եվրոպական ու միջազգային մարմինների լռության դեմ այն բանից հետո, երբ իրանցի գիտնական Մոստաֆա Ահմադի-Ռոշանը սպանվեց ռումբով: Իրանը պնդում է, որ սպանությանը հանցակից է Իսրայելը: