23 հունվարի 2012 - 10:25 AMT
Տիգրան Պետրոսյանը դարձել է Հայաստանի 2012թ շախմատի չեմպիոն

Հայաստանի 2012թ շախմատի չեմպիոն է դարձել Տիգրան Պետրոսյանը և ընդգրկվել է Հյանաստանի տղամարդկանց հավաքականի կազմում: Վերջին որոշիչ ռաունդում Պետրոսյանը հանդիպել է նախորդ տարվա չեմպիոն Ռոբերտ Սահակյանի հետ, և սպիտակ ֆիգուրներով հաղթանակ տարել: Պետրոսյանը հավաքել է 7 միավոր և Հովհաննիսյանի առաջ անցել 0.5 միավորով:

Հովհաննիսյանն արժանացել է արծաթե մեդալի, բրոնզե մեդալակիր է դարձել մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը:

1-3 տեղերը զբաղցրածները իրավունք են ստացել հանդես գալու Հյաստանի 2013թ առաջնությանը, 1-5 տեղերը զբաղեցրածները հնարավորություն կստանան մասնակցելու Եվրոպայի անհատական առջնությանը, իսկ 6-8 տեղերը զբաղեցրածները` Aeroflot open միջազգային առջնությանը: