23 հունվարի 2012 - 23:04 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆրանսիայի կառավարությունն օժանդակել է Ցեղասպանության վերաբերյալ օրինագծին

Ֆրանսիայի կառավարությունն օժանդակել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծին: Այդ մասին Ֆրանսիայի Սենատում քննարկման ժամանակ հայտնել է կառավարության ներկայացուցիչ Պատրիկ Օլյեն:

Սոցիալիստական կուսակցությունից սենատոր Լյուկ Կարվունասը նույնպես արտահայտվել է օրինագծի ընդունման օգտին:

Այժմ Սենատում քննարկվում է օրինագծում հնարավոր փոփոխությունների ներմուծումը:

2011թ. դեկտեմբերի 22-ին ստորին պալատն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

ՖՈՏՈՇԱՐՔ