Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլու մտավախություն է հայտնել, որ Սենատում քվեարկության արդյունքում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև կարող են խզվել բոլոր դիվանագիտական հարաբերությունները:
«Ամենայն հավանականությամ ես կվերադառնամ Թուրքիա: Մեր երկրների հարաբերությունները կլինեն ժամանակավոր հավատարամակատարների, այլ ոչ թե դեսպանատների մակարդակում»,-ընդգծել է Բուրջուօղլու: Դիվանագետի խոսքով, Թուրքիան երբեք չի համակերպվի այս օրենքի հետ:
Դեսպանը նշել է ֆրանսիական իշխանությունների այդ քայլի ամենաբացասական կողմերը: «Արդյունքում բոլորը պատասխան կտան դրա համար` Թուրքիան, Ֆրանսիան, Հայաստանը»,-հայտարարել է նա:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:
Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: