31 հոկտեմբերի 2003 - 22:43 AMT
ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Պաշտոնական Երեւանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տարածաշրջանային նախագծերի իրականացման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը` այսօր Բաքվում ելույթ ունենալով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում: Ռ. Շուգարյանի խոսքերով` դա կարող է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ քաղաքական երկխոսություն սկսելու համար պայմանների ստեղծմանը: