24 հունվարի 2012 - 15:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում տեղի է ունեցել «Մերսի» ակցիան ի նշան երախտագիտության Ֆրանսիային

Երևանում Ֆրանսիայի դեսպանատան առջև հավաքվել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք եկել են իրենց երախտագիտությունը հայտնելու Ֆրանսիային՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:

Ակցիայի ընթացքում մարդիկ վանկարկում էին Vive la France և երգում էին հայրենասիրական երգեր: Շուտով ակցիայի մասնակիցներին միացավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` ողջունելով ներկաներին: «Մերսի» ակցիայի նախաձեռնողներն են ՀՀԿ ուն ՀՅԴ-ն:

ՖՈՏՈՇԱՐՔ