Հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայ ժողովրդի անունից նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին և վերին պալատի անդամներին` Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ: «Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ Սենատը մեկ անգամ ևս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մարդու իրավունքների հայրենիք լինելու իր բարձր համարմանը և օրենսդրական ճանապարհով ամրագրեց, որ մարդկության դեմ իրականացված ոճիրները չունեն վաղեմության ժամկետ, և որ դրանց դատապարտմամբ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր ոճիրները»,- ասվում է Սամվել Նիկոյանի նամակում:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: