17 ապրիլի 2003 - 22:25 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՃ
2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ադրբեջանի բնակչության թիվը կազմել է 8 միլիոն 218 հազար մարդ: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին երկրի բնակչությունն աճել է 15 հազարով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, երկրի բնակչության 51 տոկոսը քաղաքաբնակներ են, իսկ 49 տոկոսը` գյուղաբնակներ: Նշված ժամանակահատվածում Ադրբեջանում ծնվել է 28,8 հազար երեխա, մահացել է 12,7 հազար մարդ: