29 հոկտեմբերի 2003 - 23:03 AMT
ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ ԵՆ 28 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում օտարերկրյա 28 քաղաքացի դիմել է Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ստանալու համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Լոյդ Դէյկինը: Նրա խոսքերով` 28 դիմումից 12-ը բավարարվել է, ընդ որում դրանցից 11-ը ստացվել էր Իրաքի քաղաքացիներից, իսկ 1-ը` ազգությամբ քուրդ Թուրքիայի քաղաքացուց: Մնացած դիմումները գտնվում են քննարկման փուլում: «Անհրաժեշտ չափորոշիչների բացակայության պատճառով», մերժում է ստացել չորս մարդ, այդ թվում` Վրաստանի մեկ քաղաքացի: