25 հունվարի 2012 - 14:49 AMT
Շտեֆան Ֆյուլե. Հայոց ցեղասպանության հարցը Եվրահանձնաժողովի խնդիրը չէ

«Կարծում եմ` Եվրահանձնաժողովի խնդիրը չէ միջամտել այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են ԵՄ-անդամ և թեկնածու պետություններին, հատկապես նման հարցի»,-հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն` մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նրա կարծիքով, «նմանատիպ կարևոր հարցերի լուծումով ավելի լավ է զբաղվեն պատմաբանները` երկխոսության միջոցով, այլ ոչ թե քաղաքական դեկլարացիաների»,-հայտնում է Euronews-ը:

Հունվարի 23 Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, որն ընդունվել էր 2011թ դեկտեմբերի 22 ստորին պալատի կողմից: Օրինագծի հեղինակն Է Վալերի Բուայեն:

Սապասվում է, որ օրինագիծը ուժի մեջ կմտնի երկու շաբաթվա ընթացքում:

Թուրքիան ծայրահեղ հիվանդագին է ընդունել օրինագծի հաստատման փաստը և սպառնում է Ֆրանսիայի հետ սառեցնել քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցությունը: