29 հոկտեմբերի 2003 - 18:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԻՆՏԵՐՊՈԼԻ ՈՍԿԵ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ
Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Քեննեթ Նոուբլի հրավերով օրերս պաշտոնական այցելություն է կատարել Լիոնում (Ֆրանսիա) գտնվող Ինտերպոլի կենտրոնակայան: Ինչպես «Regnum» լրատվական գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունում, այցի շրջանակներում Հայկ Հարությունյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում նաեւ առանձնազրույց Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ, որոնց ընթացքում քննարկվել են փոխադարձ հետքրքրություն ներկայացնող եւ հետագա համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերը շոշափել են նաեւ միջազգային հանցագործության դեմ պայքարին, իրավապահ մարմինների տարածաշրջանային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Իրավապահ մարմինների միջազգային համագործակցության գործում զգալի ավանդի համար Հայաստանի ոստիկանության պետն արժանացել է Ինտերպոլի ոսկե կրծքանշանի: