25 հունվարի 2012 - 15:52 AMT
Ռոման Սմբատյան. Հայաստանը պետք է ակտիվացնի քարոզչությունն Իրանում, մասնավորապես` Ատրպատականում

Հայաստանը պետք է ակտիվացնի իր քարոզչությունն Իրանում, մասնավորապես` Ատրպատականում, ինչպես նաև Թավրիզում իր հյուպատոսությունը բացի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է իրանագետ Ռոման Սմբատյանը:

Նա նշել է, որ այժմ ադրբեջանական քարոզչությունը ակտիվ կերպով գործում է հյուսիսային Իրանում, մասնավորապես` ամեն օր եթեր են թողարկվում տասնյակ հակահայկական և հակաիրանական հեռուստածրագրեր: Փորձագետի խոսքով` այդ ամենի արդյունքը հակահայկական տրամադրությունների ուժեղացումն է Ատրպատականում և, մասնավորապես, Թավրիզում:

Սմբատյանը հավելել է, որ հայկական քարոզչությունը պետք է շեշտը դնի այն բանի վրա, որ Ատրպատականի բնակիչները իրանցիներ են, իսկ հայկական իշխանությունները պետք է բացատրեն Իրանին, որ իրենց նպատակներն այդ հարցում համընկնում են: