25 հունվարի 2012 - 17:05 AMT
Վարդան Մինասյան. Կիպրոսի ընկերական հանդիպումների ժամանակ բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու

«Կիպրոսի հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստներ դիտարկելն է: Ազգային հավաքականը Կիպրոս կմեկնի ընդլայնված կազմով, կհրավիրվի 26-28 ֆուտբոլիստ: Երկու ընկերական հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու: Կլինեն նաեւ նոր անուններ: Ավելի շատ խաղային ժամանակ կտրամադրվի այն ֆուտբոլիստներին, ովքեր անցած մրցաշրջանում քիչ են դուրս եկել խաղադաշտ»,- ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` փետրվարի 29-ին, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ազգային հավաքականի հետ:

Կիպրոսյան մրցաշարի օրերին, փետրվարի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Սերբիայի ազգային ընտրանու հետ: