26 հունվարի 2012 - 10:31 AMT
Դևիդ Քեմերոնը` ցեղասպանության օրինագծի մասին. Պետք է ապրել ներկայում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մեկնաբանել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ինչպես հայտարարել է Քեմերոնը, իր երկիրը ևս ընդունել է օրենքներ, որոնք ուղղված են եղել անցյալին, սկայն ինքը կարծում է, որ պետք է ապրել ներկայում:

Հունվարի 23 Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունել էր ստորին պալատը: Օրինագծի հեղինակն է Վալերի Բուայեն: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմից, օրինագիծը ուժի մեջ կդրվի 14 օրվա ընթացքում: