26 հունվարի 2012 - 11:04 AMT
ՉԺՀ ԱԳՆ. Չինաստանն արդյունավետ չի համարում Իրանի դեմ պատժամիջոցների ներմուծումը

Պեկինը ԵՄ երկրների կողմից նավթային պատժամիջոցների ներմուծումն Իրանի հանդեպ վերջինիս միջուկային խնդրի լուծման գործում համարում է ոչ արդյունավետ գործողություն, հինգշաբթի օրը ՉԺՀ ԱԳՆ հայտարարությունն է մեջբերում Սինհուա գործակալությունը:

Երկուշաբթի օրը Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները հավանություն տվեցին Իրանից նավթի մատակարարման վրա էմբարգոյի ներմուծմանը: Իրանական նավթի վերաբերյալ արդեն կնքված գործարքները կարող են կատարվել մինչև 2012թ. հուլիսի 1-ը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Իրանի հանդեպ կույր ճնշումն ու պատժամիջոցների ներմուծումը կառուցողական մոտեցում չէ խնդրի լուծմանը»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախարարությունում ընդգծում են, որ ՉԺՀ-ն անփոփոխ կերպով հանդես է գալիս միջազգային հարցերը երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով լուծելու կողմից: