26 հունվարի 2012 - 13:09 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանի սպառնալիքներն անկայուն, թույլ խաղացողի սպառնալիքներ են

Սոչիի հանդիպումն աչքի ընկավ երեք հիմնական կետերով, Երևանում լրագրողներին է հայտարարել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Առաջինը, հավանաբար, սա նախագահների վերջին հանդիպումն էր նախագահ Մեդվեդևի միջնորդությամբ, քանի որ ենթադրվում է, որ Պուտինը կհաղթի Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Երկորրդը, Պուտինի դեպքում իրավիճակը կփոխվի, քանի որ նա երկար բանակցություններ վարելու համբերություն չունի: Պուտինի մասնակցության ժամանակ ճնշում կգործադրվի երկու կողմերի վրա էլ: Եվ երրորդը, Ադրբեջանի ռազմաշունչ ճարտասանության նվազում»,-ասել է փորձագետը:

Ըստ Կիրակոսյանի, կարելի է խոսել հայկական դիրքերի ամպարնդման ու ադրբեջանական դիրքերի թուլացման մասին: «Ադրբեջանի սպառնալիքները անկայուն, թույլ խաղացողի սպառնալիքներ են»: «Դրա ապացույցն է նաև Լավրովի հայտարարությունը մաքսիմալիստական դիրքորոշումների մասին, որի պատճառը ՌԴ հիասթափությունն է Բաքվի քաղաքականությունից»,-ասել է նա:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հունվարի 23-ին Սոչիում հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է արձանագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում։ Ուշադրություն դարձնելով խաղաղության համաձայնագրին անցում կատարելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցը՝ հաշվի առնելով մինչ այսօր կատարված աշխատանքը: