26 հունվարի 2012 - 18:00 AMT
EURO-2012-ի ժամանակ Ուկրաինա և Լեհաստան կայցելեն ավելի քան մեկուկես միլիոն ֆուտբոլի երկրպագուներ

ՈՒԵՖԱ-ն ակնկալում է, որ ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության ժամանակ Ուկրաինա և Լեհաստան կայցելեն ավելի քան մեկուկես միլիոն ֆուտբոլի երկրպագուներ: Այդ մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն:

Նրա խոսքով` աշխարհի ամենաժողովրդական խաղի այդքան մեծ թվով երկրպագուների ժամանումը դրական ազդեցություն կունենա երկու ընդունող երկրների տնտեսության աճի վրա: «Առաջնությունը Ուկրաինային և Լեհաստանին թույլ կտա ճանաչվել աշխարհով մեկ, կնպաստի տուրիստական գրավչության աճին երկարաժամկետ հեռանկարում: Եվ դա ի լրումն այն տասնյակ հազարավոր աշխատատեղերին, որոնք ստեղծվել են EURO-2012-ի անցկացման նպատակով»,- ասել է Ինֆանտինոն, հաղորդում է zn.ua-ը: