Հայ և վրացի ապօրինի աշխատողների մեծ մասը վերադառնում են հայրենիք, գրում են թուրքական ԶԼՄ-ը:
Ներգաղթյալների վերադարձը կապված է նոր օրենքի հետ, որը մտադիր են ընդունել թուրքական իշխանությունները:
Թուրքական իշխանությունները մտադիր են շտկումներ մտցնել ներգաղթի մասին օրենքում, որի արդյունքում ապօրինի ներգաղթյալներն արտաքսվելու են: Շատերը կարծիք են հայտնում այն մասին, որ դա թուրքական իշխանությունների պատասխանն է Ֆրանսիայի Սենատում ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնեղ օրինագծին:
«Իր ամբողջ պատմության ընթացքում Թուրքիան արտաքսման, անմեղ խաղաղ բնակչության վերաբնակեցման հարուստ փորձ է կուտակել»,-այդ առնչությամբ The Armenian Weekly-ին հայտարարել է թուրք իրավաբան Այշե Գյունայսուն:
Համաձայն առաջարկվող փոփոխությունների, ապօրինաբար ներգաղթածները պետք է լքեն երկիրը, որից հետո երկիր մուտք գործելու համար, նրանց վիզաները պետք է թարմացվեն, սակայն պետք է հաշվի առնել, որ ելքի և մուտքի միջև ժամանակահատվածը պետք է կազմի 90 օր:
Երկրում մնալու մի հնարավորություն կա`եթե գործատուն վճարում է TL 1,330 (744 դոլար) չափով աշխատավարձ, վճարում է աշխատողի ապահովագրումը, հայտնում է Bianet.org-ը:
Տեղեկությունների համաձայն Թուրքիայում ապրում են 100 հազար հայ ներգաղթյալներ:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում: