Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև տարաձայնությունները վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով գնալով ավելի գրոտեսկային ձևեր են ընդունում:
Մեկ անգամ ևս «ստորացնելու» համար Ֆրանսիային, Թուրքիայի նախագահի տիկին Հայրունիսա Գյուլը ցուցադրաբար չի հրավիրել նրան Անկարայում կին դեսպանների ու դեսպանների կանանց համար կազմակերպվող ավանդական ընդունելությանը:
Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլը կոչ է արել Թուրքիային «հանգստություն պահպանել» և խոստացել է ամեն ինչ անել երկու պետությունների հարաբերությունները կարգավորելու համար:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: